Հայտնի նկարիչ Ֆրենսիս Բեկոնի հազվագյուտ դիմանկարը չորեքշաբթի Լոնդոնի Sotheby's աճուրդում վաճառվել է 43.4 միլիոն ֆունտ ստեռլինգով (52.8 միլիոն դոլար)՝ առաջին անգամ դրա մոտ 60 տարվա պատմության մեջ: Այս մասին հաղորդվում է աճուրդի տան կայքում։

1964-ին նկարված «Լուսիեն Ֆրեյդի դիմանկարի համար էտյուդ»-ը պետք է մեծ տրիպտիխի կենտրոնական էլեմենտը դառնար՝ մի քանի մասից բաղկացած գեղարվեստական ​​ձեւաչափ, որը նախընտրում էր Բեկոնը, բայց շուտով նա որոշել էր, որ իր աշխատանքները պետք է որպես առանձին ստեղծագործություններ դիտարկվեն:

Ինտիմ նկարները պատկերում են բրիտանացի նկարիչ Լյուսիան Ֆրեյդին, ով ժամանակին Բեկոնի ընկերն էր, իսկ հետո թշնամին դարձավ 1980-ականների կեսերին: Արվեստի երեք գործերը միասին ցուցադրվել են Ստոկհոլմում եւ Համբուրգում 1965 թ.՝ դրանք ավարտելուց անմիջապես հետո։ Իսկ այժմ մի կողմի կտավը պատկանում է Երուսաղեմի թանգարանին, իսկ մյուսը գտնվում է մասնավոր հավաքածուում։