Ազգային ժողովի արտահերթ նիստում հունիսի 30-ին ներկայացվեցին Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի Կոռուպցիոն հանցագործությունների հետաքննման դատական կազմի դատավորների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։ Դատավորի թափուր տեղին հավակնում էին դատավորներ Ռուբիկ Մխիթարյանը եւ Արթուր Սարգսյանը։ Նրանք հավաքել էին համապատասխանաբար 40 եւ 15 ձայներ։ Ընտրվելու համար թեկնածուները պետք է հավաքեին գոնե 64-ական ձայն։ Այսինքն՝ պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ը։

Այսպիսով, համաձայն գործող օրենսդրության, Բարձրագույն դատական խոհուրդը 10 օրվա ընթացքում պետք է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնի թափուր պաշտոնի նոր թեկնածու։