ՆԱՏՕ-ն որոշել է էապես ավելացնել ներդրումները ընդհանուր բյուջեում մինչեւ 2030 թվականը, կոնկրետ թվեր կհրապարակվեն ավելի ուշ,։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Մադրիդում դաշինքի գագաթաժողովից հետո։

«Կարող եմ ասել, որ դաշնակիցները որոշել են էապես ավելացնել ընդհանուր բյուջեի ֆինանսավորումը մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակահատվածում... Կոնկրետ թվեր կնշվեն տարեկան բյուջեում»,-ասել է նա։