Ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքում օպերատիվ տվյալներ էինստացվել, որ Արարատ քաղաքի 52-ամյա բնակիչն իր ամառանոցում կանեփ է աճեցնում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքումհունիսի 24-ին նշված ամառանոցի բակի զննությամբ, ակնհայտ տեսանելի վայրում, հայտնաբերվել է կանեփի 78 բույս, իսկ տանտերը հանգստի սենյակի մահճակալի տակից ոստիկաններին է ներկայացրել 8 գրամից ավելիմարիխուանայի նմանվող զանգված:

52-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժանմունք և հայտնել, որ հայտնաբերված թմրանյութն իրենն է։

Նշանակվել է փորձաքննություն։

Հանգամանքները պարզվում են։