Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին՝ ինքնահռչակ ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի անկախության ճանաչման պատճառով։

Կիեւը «խստորեն դատապարտում է Դոնբասի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված հատվածի այսպես կոչված «անկախությունը» ճանաչելու Սիրիայի Արաբական Հանրապետության որոշումը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

«Մեր դիրքորոշումը հստակ է. մենք հնարավորինս կոշտ ենք արձագանքում Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու ցանկացած փորձի եւ պաշտպանում ենք ազգային շահերը բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ դիվանագիտական ​​ճակատում», - ասել է արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։