ԱՄՆ վարչակազմը շուտով եւս 800 միլիոն դոլարի աջակցություն կտրամադրի Ուկրաինային՝ որպես օգնություն անվտանգության ապահովման համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Նրա խոսքով՝ օգնության նոր փաթեթը առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգեր, հակամարտկոցային ռադարներ եւ լրացուցիչ զինամթերք կներառի HIMARS բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգերի համար, որոնք վարչակազմն արդեն ուղարկել է Ուկրաինային:

Բայդենը հայտարարել է, որ փաթեթը պաշտոնապես կներկայացվի իր վարչակազմի կողմից առաջիկա օրերին:

Օգնության վերջին փուլը 40 միլիարդ դոլարի անվտանգության եւ տնտեսական օգնության փաթեթի մասն է, որն ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունվել էր  անցած ամիս եւ ստորագրվել Բայդենի կողմից: