Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հետ համատեղ հուշագիրը Անկարայի «դիվանագիտական ​​հաղթանակն» է համարում։

Էրդողանը հինգշաբթի հայտարարել է, որ Թուրքիայի բոլոր «նուրբ հարցերը» հաշվի են առնվել 10 հոդվածներից բաղկացած համաձայնագրում։

Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան խոստացել է Թուրքիային արտահանձնել 73 «ահաբեկչի» եւ դադարեցնել ՔԱԿ-ի եւ դրա ճյուղերի ֆինանսավորումն ու հավաքագրումը։

Սակայն Հյուսիսային Եվրոպայի երկրները հայտարարել են, որ «դիտարկելու են» այդ հարցերը՝ հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն, եւ թվեր չեն նշել գրավոր համաձայնագրում։

Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է, որ «Շվեդիան մեզ խոստացել է, որ 73 ահաբեկիչ կարտահանձնվի»։

«Մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները հաշվի կառնեն մեր մտահոգությունները ոչ միայն հռետորական մակարդակում, այլ նաեւ գործնականում»,- ասել է Էրդողանը։ «Մենք ուշադրությամբ հետեւելու ենք, որպեսզի այդ հայտարարությունները կյանքի կոչվեն»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ Թուրքիան ակնկալում է, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան «ակտիվացնեն» իրենց ջանքերը ահաբեկչության դեմ այն բանից հետո, երբ երկրին «լիակատար համերաշխություն» խոստացվեց բանակցություններում, որոնց արդյունքում Անկարան վերացրեց ՆԱՏՕ-ին դրանց անդամակցության վետոն: «Մեզ գործողություններ են պետք, այլ ոչ թե խոսքեր»,- ասել է նա: