ՆԱՏՕ-ն մեկ միլիարդ եվրոյի ինովացիոն հիմնադրամ կստեղծի՝ տեխնոլոգիական հետազոտությունները խթանելու համար, որոնք օգտակար կլինեն զինվորականների համար: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Մենք պայմանավորվեցինք մեկ միլիարդի ինովացիոն նոր հիմնադրամ ստեղծել»,- ասել է Սթոլթենբերգը մամուլի ասուլիսին:

Դաշինքի տվյալներով՝ բազմազգ հիմնադրամը նպատակ ունի համախմբել կառավարություններին, մասնավոր հատվածին եւ ակադեմիական շրջանակներին՝ ՆԱՏՕ-ի տեխնոլոգիական գերազանցության ամրապնդման համար:

Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ հենվել է Հեռանկարային պաշտպանական  հետազոտությունների ​ գործակալության վրա՝ բեկումնային տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու համար, որոնք կարող են օգուտ բերել ազգային անվտանգությանը: