Էստոնիան եւ Լատվիան պայմանավորվել են համատեղ միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգ ձեռք բերել, ասվում է Էստոնիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում ակնհայտորեն ցույց է տալիս հակաօդային պաշտպանության համակարգերի անհրաժեշտությունը»,- հայտարարել է Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը:

Գնումը կիրականացվի Էստոնիայի կողմից՝ Բալթյան երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առաջարկությամբ՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ պաշտպանության նախարարների ստորագրած մտադրությունների մասին նամակին համապատասխան։