Կատարը 60 միլիոն դոլար է հատկացրել Լիբանանի զինված ուժերին, հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։

«Հայտարարությունն արվել է Լիբանանին աջակցելու Կատարի վճռական հանձնառության շրջանակներում»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Լիբանանը պայքարում է աննախադեպ ֆինանսական ճգնաժամի դեմ, որը Համաշխարհային բանկը որպես 1850-ականներից ի վեր մոլորակի ամենավատ ճգնաժամերից մեկն է բնութագրել:

Միջերկրածովյան փոքր երկիրը 2020 թ. դեֆոլտ էր հայտարարել իր պարտքի մասով, տեղական արժույթը կորցրեց իր արժեքի մոտ 90 տոկոսը սեւ շուկայում, իսկ ՄԱԿ-ը հինգ լիբանանցուց չորսին աղքատ է համարում:

Լիբանանյան ռազմական աղբյուրները AFP-ին հայտնել են, որ Կատարի օգնության ծրագիրը կօգնի վճարել լիբանանցի զինվորների աշխատավարձերը:

Կատարի հայտարարությունն արվել է Պարսից ծոցի ԱԳ նախարար շեյխ Մուհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի՝ Լիբանան կատարած այցի ժամանակ։