Ճապոնիայի Ռազմաօդային ուժերի զինծառայողները Ճապոնական եւ Արեւելաչինական ծովերի ջրավազանների օդային տարածքում ԱՄՆ զինվորականների հետ համատեղ զորավարժություններ են անցկացրել, որոնց ժամանակ ռազմավարական ռմբարկուներ են գործադրվել, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Գործակալության տվյալներով՝ զորավարժություններին մասնակցել է ճապոնական ութ F-15 եւ չորս F-2 կործանիչ, ինչպես նաեւ ամերիկյան երկու B-1 ռազմավարական ռմբարկու։

Նշվել է, որ զորավարժությունների նպատակը «ճապոնա-ամերիկյան դաշինքի պոտենցիալի ամրապնդումն է»։