ԱՄՆ-ում ալիգատորը սպանել է տեղի բնակչին, հայտնում է Metro թերթը։

Միջադեպը տեղի է ունեցել 2022-ի հունիսի 24-ին Հարավային Կարոլինայի Մյորթլ Բիչ քաղաքի գոլֆի ակումբում: Տղամարդը որոշել էր զբոսնել լճի մոտ։ Այնտեղ նրա վրա հարձակվել էր երեք մետրանոց կոկորդիլոսը՝ տուժածին քարշ տալով ջրի մեջ:

Գոլֆի ակումբի հաճախորդի մահից հետո Բնական ռեսուրսների պետական ​​դեպարտամենտի ներկայացուցիչները եւ ալիգատորների որսի մասնագետները բռնել են սողունին եւ էվթանազիայի ենթարկել:

Ընդ որում, Հարավային Կարոլինայում սա ալիգատորի կողմից մարդու սպանության առաջին դեպքն է 2020-ից ի վեր։