Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով․ «Բոլորը նվիրում ենք իրենց, թող գնան, անեն ինչ ուզում են»։

«Այնքան երկրորդական ենք դա համարել, որ մինչև այս պահը ֆրակցիայով ամբողջական քննարկում չենք ունեցել, բայց մենք, բնականաբար, թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչական պաշտոնները, որ զբաղեցնում է ընդդիմությունը, հավանաբար դրանցից կհրաժարվեն մեր գործընկերները», - ասաց Սաղաթելյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ԱԺ-ն իր որոշումներով իրենց պաշտոններից հեռացրեց ԱԺ փոխնախգահ  Իշխան Սաղաթելյանին եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին: