Հունիսի 28-ին Ճամբարակի ոստիկանները Ճամբարակ քաղաքի Սարալանջի փողոցում ստուգել են Սևքար գյուղի 44-ամյա մի բնակչի վարած «Օպելը», որի սրահում 80 պարկ փայտածուխ կար՝ առանց փաստաթղթի: Ըստ վարորդի՝ փայտածուխը ձեռք էր բերել Իջևանում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը ստուգվել է նաև Այգեհովիտ գյուղի 45-ամյա մի բնակչի «Վոլգան», որի բեռնախցիկում և սրահում փայտանյութ կար: Ճամբարակի ոստիկաններին վարորդը չի ներկայացրել փայտանյութի ձեռքբերման օրինականությունը վկայող փաստաթղթեր՝ հայտնելով, որ փայտանյութը ձեռք է բերել «Գետաշեն» անտառապետության տարածքից։

Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Հանգամանքները պարզվում են։