Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին հունիսի 28-ին։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 12-ի սահմաններում 60 և 54 տարեկան երկու տղամարդու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին։ Ավելի ուշ նույն կասկածանքով բաժին բերման ենթարկվեց նաև 52-ամյա մի կին։ Պարզվեց, որ ժամը 11.30-ի սահմաններում 54-ամյա տղամարդն այցելել էր այդ կնոջ բնակարան և ափիոնի նմանվող զանգված վերցրել։ Զանգվածը հայտնաբերվեց նրանց մեքենայի զննությամբ։ Զննվեց նաև կնոջ բնակարանը։ Հայտնաբերվեց թմրամիջոցի նմանվող հեղուկով պլաստմասսե տարա։

Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։