Գերմանիայում թույլատրել են 14 տարեկանից ըստ ցանկության փոխել սեռը տարեկան մեկ անգամ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի՝ ընտանիքի հարցերով նախարար Լիզա Պաուսը, գրում է Deutsche Welle-ը։

Նշվում է, որ կառավարությունը նախատեսում է փոխել «Տրանսսեքսուալների մասին օրենքը»՝ նոր անվանում տալով՝ «Ինքնորոշման օրենք»։  

Ենթադրվում է, որ նոր կանոններով 14 տարեկանից բարձր ցանկացած անձ կարող է տարին մեկ անգամ դիմել սեռի եւ անվան փոփոխության համար։ Անչափահասները պետք է թույլտվություն ստանան իրենց ծնողներից կամ օրինական խնամակալներից: