CodeSignal ընկերությունը հուլիսի 2-ին  Գյումրիում մեկնարկող Tech Week Gyumri 2022 միջոցառման գործընկերն է։ Տեխնոլոգիական շաբաթվա ընթացքում մեկ վայրում կենտրոնացվելու են ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։

Gyumri Tech Week-ի պաշտոնական բացումը նախատեսվում է հուլիսի 2-ին։ Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում իրար կհաջորդեն մի շարք ծավալուն միջոցառումներ. մասնագիտական կոնֆերանսներ, ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի, Koriz գաղափարների մրցույթ, որի հաղթողները կստանան դրամաշնորհներ, Armenia Software Testing Cup և այլ միջոցառումներ:

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հուլիսի 2-3-ը տեղի է ունենալու աշխատանքի տոնավաճառ, որի ընթացքում այցելուները CodeSignal ընկերության տաղավարում կկարողանան մասնակցել հատուկ մրցույթի։ Հաղթողները կստանան հատուկ մրցանակներ, ինչպես նաև հնարավորություն՝ աշխատանքի անցնել CodeSignal ընկերությունում։

Բացի այդ, Codesignal-ի ծրագրային ինժեներ Լիլիթ Կարապետյանը հուլիսի 2-ին ժամը 12:15 հանդես կգա «p5.js and creative coding» ներկայացմամբ։

Միջոցառմանը մասնակցելու համար գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար ամբողջ տեղեկատվությունը կարելի է գտնել կայքում։