Նեւրոտիզմի բարձր մակարդակ ունեցող մարդիկ ավելի հակված են խանդի: Բեռնի համալսարանի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Psychology ամսագրում:

Հետազոտողները 18-ից 63 տարեկան 509 կանանց եւ 338 տղամարդկանց նմուշ են հավաքել: Բոլոր մասնակիցները լրացրել են «Մեծ հնգյակի» թեստը, որը չափում է անհատականության հինգ գծերը՝ էքստրավերտություն, համերաշխություն, բարեխիղճություն, նեւրոտիզմ եւ խելացիություն:  

Արդյունքները ցույց են տվել, որ նեւրոտիզմի բարձր մակարդակ ունեցող մարդիկ ավելի հակված են խանդի: