Թուրքիան Վրաստանի հետ կապող Արդվին նահանգի Հոփայի շրջանի գլխավոր մայրուղում փլուզում է տեղի ունեցել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ փլուզման հետեւանքով մահացել է բեռնատար մեքենաներից մեկի ադրբեջանցի վարորդը։

Թուրքական իշխանություններին հաջողվել է կարճ ժամանակ անց վերականգնել երթեւեկությունը։