Հնդկաստանում ընկերը ուշացել է հարսանիքից եւ դրա համար դատի տվել նորապսակներին։ Միջադեպը տեղի է ունեցել Ուտարախանդ նահանգի Հարդվար քաղաքում։ Փեսան խնդրել է ընկերոջը օգնել հյուրերին պլանավորված հարսանիքի հրավիրատոմսեր բաժանելու հարցում: Արարողությունը, ինչպես նշված է եղել բացիկի մեջ, պետք է սկսվեր ժամը 17.00-ին։ 

Նշանակված ժամին ժամանել են մի քանի ընկերներ, սակայն պարզվել է, որ միջոցառումն արդեն ավարտվել է։ Այդ կապակցությամբ նորապսակները ուշացած հյուրերին տուն են ուղարկել։

Արդյունքում ընկերներից մեկը որոշել է դիմել դատարան՝ նշելով, որ զույգի նման վերաբերմունքը ծաղր է։ Տղամարդը պահանջել է 500 հազար ռուփիի փոխհատուցում վճարել եւ հրապարակավ ներողություն խնդրել։