Պերուացի հրշեջները մարում են անտառային հրդեհն ինկերի Մաչու Պիկչու քաղաքի ավերակների մոտ, հայտնում է The Guardian-ը։

Լեռնային Պերուում հրդեհը բռնկվել է մի քանի օր առաջ, երբ տեղի ֆերմերները սկսել էին այրել խոտը` նախապատրաստվելով ցանքին: Չորեքշաբթի՝ հունիսի 29-ի դրությամբ, հրդեհից տուժել է մոտ 20 հա անտառ։

«Արդեն երկու օր է՝ պայքարում ենք անտառային հրդեհի դեմ եւ չենք կարողանում ​​վերահսկողության տակ առնել այն՝ հաշվի առնելով, որ տարածքը բավականին դժվար հասանելի է», - նախազգուշացրել է Կուսկոյում ռիսկերի կառավարման եւ անվտանգության բաժնի տնօրեն Ռոբերտո Աբարկան: