Թուրքիան կարող է վերաարտահանել հացահատիկային մթերքները, ինչպիսիք են ցորենը, վարսակը եւ գարին, Սեւ ծովից դեպի կարիքավոր երկրներ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ բանակցություններից հետո, ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ հավելել, որ առաջիկա օրերին այդ հարցը կքննարկի երկու երկրների հետ։

Ելույթ ունենալով Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո՝ Էրդողանն ասել է, որ իր վարչակազմն աշխատում է Կիեւի եւ Մոսկվայի հետ՝ իր գործընկերների հետ բանակցություններ կազմակերպելու համար, եւ թուրքական 20 նավ պատրաստ են մասնակցել հնարավոր մատակարարումներին:

Ուկրաինայի եւ Ռուսաստանի ղեկավարների հետ բանակցություններից հետո «մենք կարող ենք ցորեն, գարի, վարսակ, արեւածաղկի ձեթ ուղարկել այն երկրներ, որոնք ունեն դրա կարիքը՝ մեր միջոցով վերաարտահանում իրականացնելով»,- ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիայի պաշարներն այս պահին «լավ վիճակում են»։