Համաշխարհային բանկը հավանություն է տվել համավարակների դեմ պայքարի համար հիմնադրամի ստեղծմանը։

«COVID-19-ի ավերիչ մարդկային, տնտեսական եւ սովիալական հետեւանքները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է համակարգել առողջապահական համակարգերի ստեղծման եւ հավելյալ ռեսուրսների մոբիլիզացման համար գործողությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ՀԲ-ն հավելել է, որ հիմնադրամը, որը կբացվի մինչեւ տարեվերջ, մշակվել է ԱՄՆ-ի, Իտալիայի եւ Ինդոնեզիայի գլխավարությամբ։