Մենք աշխատում ենք Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման եւ երկրի տնտեսության մեջ դրանց մասնաբաժնի ավելացման ուղղությամբ։ Այս մասին հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ առաջիկա հինգ տարում նախատեսվում է այդ ձեռնարկությունների մասնաբաժինը 27 տոկոսից 55 տոկոսի հասցնել:

«Այդ ուղղությամբ քննարկել ենք Գերմանիայի հետ համագործակցության հնարավորությունները»,- հավելեց նա։

Քերոբյանը հայտարարեց Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման եւ բիզնես վարելու ճանապարհային քարտեզի առկայության մասին։

«Գործարար միջավայրի տեսակետից Հայաստանն առաջատար է տարածաշրջանի եւ ԵԱՏՄ երկրների շարքում»,- ընդգծեց նախարարը։ Այդ ճանապարհին հետագա առաջընթացի համար Քերոբյանն ընդգծեց մասնավոր հատվածի եւ պետության միջեւ երկխոսության ընդլայնման, ինչպես նաեւ այդ հարաբերությունների ինստիտուցիոնալացման կարեւորությունը: