Ուկրաինայի պատերազմը խզել է ԵՄ-ի կապը Արեւելյան գործընկերության երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն։ 

Այդ երկրների հետ հարաբերությունները, նրա գնահատմամբ, մինչ այժմ զարգանում են փոխվստահության հիման վրա։

«Պատերազմն իր ազդեցությունն ունի Արեւելյան գործընկերության երկրների վրա։ Մենք միտված ենք զարգացնել հարաբերություններն այն երկրների հետ, որոնք գնում են բարեփոխումների ճանապարհով։ Հայաստանը, որը առաջընթաց է գրանցել ժողովրդավարական բարեփոխումներում, այդ երկրներից մեկն է»,-հավելել է Շուլցեն:

Նշենք, որ Արեւելյան գործընկերության երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան։