Ազգային ժողովի շենքի ճակատային հատվածում տեղադրված զինանշանը մի քանի օր հանվել է՝ վերանորոգման նպատակով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ լրատվության բաժնից:

«Գրեթե 20 տարի ԱԺ շենքի եռանկյունաձեւ ճակատային մասում տեղադրված ՀՀ պետական զինանշանը չի հանվել։

Զինանշանի արտաքին տեսքի թարմացման եւ վերանորոգման նպատակով շենքի ճակատային հատվածում տեղադրված զինանշանը մի քանի օրով հանվել է»,- նշված է հաղորդագրության մեջ: