Հավայիներում հիպերձայնային հրթիռային համակարգի թռիչքային փորձարկումներն ավարտվել են անհաջողությամբ՝ բռնկումից հետո առաջացած խնդրի պատճառով, հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:

«Պետդեպը շարունակում է վստահ լինել, որ   նշանակված ժամկետում տեղակայելու է հարձակողական եւ պաշտպանական հիպերձայնային հնարավորությունները: Անոմալիան տեղի է ունեցել փորձարկման օբյեկտի բռնկվելուց հետո»,-ասել է Պենտագոնի խոսնակ Թիմ Գորմանը, գրում է Bloomberg-ը։