Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն ուրբաթ երեկոյան խախտել է իր իննօրյա լռությունը Twitter մեդիա հարթակի մասով, որը նա փորձում է գնել 44 միլիարդ դոլարով, հրապարակելով իր լուսանկարը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, հայտնում է Reuters-ը։

Մասկը Twitter-ում լուսանկար է հրապարակել, որտեղ նա կանգնած է Հռոմի պապի կողքին՝ հետեւյալ գրառմամբ. «Ինձ համար մեծ պատիվ էր երեկ հանդիպել Պոնտիֆիկոսի հետ»։

Լուսանկարում պատկերված են նաեւ Մասկի չորս կրտսեր որդիները։

Հռոմի պապի հետ Մասկի հանդիպման նպատակն ու վայրը հայտնի չէ։

Ավելի վաղ միլիարդատերը հայտարարել էր, որ Twitter-ը գնելու գործարքում «դեռ մի քանի չլուծված հարց կա», այդ թվում՝ համակարգում սպամ օգտատերերի թիվը եւ գործարքի պարտքային կողմի համաձայնեցումը։