Երեւանում, հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։30-ի սահմաններում Արցախի պողոտա թիվ 22 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Նազարյանի վաած Hyundai Elantra մակնիշի և 37-ամյա Ռոբերտ Հայրապետյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Hyundai-ի ուղևոր՝ 27-ամյա Շ. Խ-ն բուժօգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։