Խակասիայում մասնավոր ուղղաթիռ է անհետացել, շաբաթ օրը «Ինտերֆաքս»-ին հայտնել են միասնական հերթապահ ծառայությունում:
«Robinson ուղղաթիռը, որը պատկանում էր մասնավոր անձի, կորել է կապից, իսկ ավելի ուշ ավտոմատ ռեժիմով աղետի ազդանշան է տվել Տաշտիպի շրջանում»,- հայտնել են ծառայությունում:
Անձնակազմի ճակատագրի մասին դեռ տեղեկություններ չկան։