Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Դամասկոս իր այցի գլխավոր նպատակներից մեկը Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ խաղաղության ապահովումն է, փոխանցում է Tasnim-ը։

Շաբաթ օրը Թեհրանից Դամասկոս մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է սիրիացի պաշտոնյաների հետ մի շարք խորհրդակցություններ անցկացնելու մասին մի քանի օր առաջ Անկարա կատարած այցից հետո:

Հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը պետք է փորձի պահպանել իր կառուցողական դերը եւ կանխել նոր ճգնաժամերը տարածաշրջանում, ասել է նա։

Իրանի արտգործնախարարը նշել է, որ Սիրիա իր այցի հիմնական նպատակներից է Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության հաստատման համար քայլերի ձեռնարկումը՝ ընդգծելով Իրանի կարեւոր հարաբերությունները երկու երկրների հետ:

Ամիր Աբդոլլահիանը նաեւ նշել է, որ Սիրիայի նախագահի, ԱԳ նախարարի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում բանակցություններ կվարի Թեհրանի եւ Դամասկոսի հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ։
Հունիսի 27-ին Աբդոլլահիանը որպես Իրանի ԱԳ նախարար առաջին անգամ այցելել էր Թուրքիա եւ բարձր մակարդակի բանակցություններ էր վարել Անկարայում: