Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը, գրում է «Կոմերսանտ»-ը՝ Ղրղըզստանի ԱԳՆ-ի վրա հղումով։ 

Նման որոշում է կայացվել Ռուսաստանի եւ Ղրղզըստանի միջեւ մայիսին կայացած բարձր մակարդակի բանակցություններից հետո։ Ղրղըզստանի մոտ 35 հազար քաղաքացիներ շարունակում են մնալ այն անձանց ցուցակում, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է։

2021 թվականին  Մոսկվայում Ղրղըզստանի մի քանի քաղաքացիներ մասնակցել են միգրանտների զանգվածային ծեծկռտուքին։ ՌԴ ՆԳՆ-ն խոստացել է Ռուսաստանից արտաքսել զանգվածային ծեծկռտուքի մասնակիցներին, իսկ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ նման այցելուները ողջունելի չեն։