Շաբաթ առավոտյան Խակասիայի Հանրապետությունում անհետացած մասնավոր Robinson ուղղաթիռը հայտնաբերվել է, «Ինտերֆաքս»-ին հայտնել են տարածաշրջանի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունում:

«Ուղղաթիռը գտնվել է, օդաչուն ողջ եւ առողջ է, ուղղաթիռը կիսով չափ ջրի մեջ է»,- ասել է աղբյուրը։ Տեղեկություններ այն մասին, թե կոնկրետ ինչ է պատահել ուղղաթիռին, առայժմ չկան։

Իր հերթին, իրազեկ աղբյուրն «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ «ուղղաթիռը հայտնաբերվել է Աբական գետի մեջ»։ «Այն քանդված է: Օդից ուղղաթիռի կողքին երկու մարդ է երեւում»,- ասել է նա։

Robinson 44-ի վթարի փաստով քրեական գործ է հարուցվել:

Գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 263-րդ հոդվածի 1-ին մասով՝ օդանավի անվտանգության եւ շահագործման կանոնների խախտում:

Նախնական հաստատվել է, որ շաբաթ Robinson 44 ուղղաթիռն օդ է բարձրացել Տելեցկոե լճի տարածքում գտնվող լեռնադահուկային բազայի տարածքից, որից հետո կոշտ վայրէջք է կատարել Խակասիայի հանրապետության Աբական գետի տարածքում։ Ուղղաթիռը փրկարարների կողմից հայտնաբերվել է կողային դիրքում, ընդ որում, պոչի հատվածը գտնվել է գետում։ Ուղղաթիռում գտնվողների եւ վիրավորների թվի մասին տեղեկությունը ճշտվում է։
Այժմ դեպքի վայր է մեկնել քննչական խումբը: Հետաքննությունը շարունակվում է։