Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է Բելառուսի վրա Ուկրաինայի հրթիռային հարձակումը կանխելու մասին, գրում է ԲԵԼԹԱ-ն։

«Մեզ սադրում են. Ես պետք է ձեզ զեկուցեմ՝ երեք օր առաջ Ուկրաինայի տարածքից փորձեցին հարվածներ հասցնել Բելառուսի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Բայց, փառք Աստծո, «Պանցիր» հակաօդային համակարգերին հաջողվել է որսալ Ուկրաինայի զինված ուժերի արձակած բոլոր հրթիռները։ Ես երդվում եմ՝ Բելառուսի ոչ մի զինվոր չի կռվում Ուկրաինայի տարածքում։ Սա ի՞նչ է։ Սա նացիզմ է: Սա ֆաշիզմ է»,-ասել է նա։