Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմնակիցների ավելի քան 45 տոկոսը կարծում է, որ երկրում գնաճի 73,5 տոկոս պաշտոնական  տվյալները հավաստի չեն, հայտնում է Ahval լրատվականը եւ հավելում, որ դա պայմանավորված է MetroPoll ընկերության կողմից անցկացված հարցմամբ, որի համաձայն՝ գնաճի մակարդակը ավելի քան երկու անգամ գերազանցում է պաշտոնական ցուցանիշը:

Վերոնշյալ հարցման համաձայն, իշխող կուսակցության ընտրողների 45,8 տոկոսը կարծում է, որ մայիսին գնաճը կազմել է 160 տոկոս, իսկ 42,6 տոկոսը հավատում է Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի հայտարարած ցուցանիշերին: Իշխող ուժին ընտրողների 11,5 տոկոսն էլ բնավ կարծիք չի հայտնել գնաճի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մայիսին գրանցված գնաճի պաշտոնական ցուցանիշը 1998 թվականից ի վեր Թուրքիայում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: