ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության մասին զեկույցներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսին։ Զեկույցների տեքստերը հրապարակված են Սպիտակ տան կայքում։ 

Հիշեցնենք, որ Թուրքիան համաձայնվել է աջակցել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի համատեղ անդամակցությանը ՆԱՏՕ-ին դաշինքի Մադրիդում կայացած գագաթաժողովի առաջին օրը։

Թուրքիայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Թուրքիան հասել է Շվեդիայից եւ Ֆինլանդիայից ցանկալի քայլերին` համաձայնեցնելու ՆԱՏՕ-ին նրանց  անդամակցությանը։