Իսրայելը հայտարարել է, որ ուսումնասիրություն կանցկացնի`պաղեստինյան ծագմամբ ամերիկացի լրագրողի սպանության գործով`պարզելու, արդյոք փամփուշտն արձակվել է իսրայելյան բանակի կողմից, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը եւ հավելում, որ ընթացակարգին ներկա է լինելու ամերիկացի դիտորդ:

«Փորձարկումհը նամերիկյան չի լինելու։ Այն լինելու է իսրայելական՝ ամբողջ ընթացքում ամերիկյան ներկայությամբ»,- ասել է իսրայելցի բրիգադային գեներալ Ռան Կոչավը՝ հավելելով, որ առաջիկա օրերին պարզ կդառնա արդյոք իրենք են պատահմամբ սպանել լրագրողին, թե պաղեստինցի զինյալները: Նա նաեւ նշել է, որ իրենց մեղավորության պարագայում պատասխանատվություն կվերցնեն եւ կզղջան կատարվածի համար:

Պաղեստինի գլխավոր դատախազ Աքրամ Ալ Խաթիբը հայտնել է, որ փորձարկումը տեղի է ունենալու Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատանը։ Նա նշել է, որ մասին իրենց հավաստիացրել է ամերիկացի համակարգոն ու պնդել, որ իսրայելական կողմը այդ գործընթացին չի մասնակցելու:

Հիշեցենք, որ պաղեստինցիները իսրայելական կողմին մեղադրում են լրագրողին դիտավորությամբ սպանելու համար, ինչը Իսրայելը հերքում է՝ նշելով, որ Աբու Աքլեհը կարող էր մահանալ պատահական կրակոցից, կամ պաղեստինցի զինյալների փամփուշտներից:

Իսրայելին մեղադրող հայտարարություն էր տարածել նաեւ ՄԱԿ-ը՝ պնդելով, որ «Ալ Ջազիրայի» լրագրողը սպանվել է իսրայելական բանակի կրակոցից: