Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բելգորոդի ուղղությամբ ուկրաինական «Տոչկա-Ու» հրթիռներով հրթիռներով հարձակման մասին, հայտնում է Интерфакс-ը:

«Այս գիշեր Մոսկվայի ժամանակով ժամը 3:00-ից մինչեւ 3:30-ը Կիեւի ռեժիմը կասետային մարտագլխիկներով «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով եւ «Տու-143 Ռեիս» անօդաչու թռչող սարքերով դիտավորյալ հարվաներծ է հասցրել Բելգորոդի եւ Կուրսկի բնակելի թաղամասերին, որտեղ զինվորականներ հաստատություններ չկան»,- ասել է ՌԴ ՊՆ մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

Բելգորոդում ուկրաինական կողմից արձակված կասետային մարտագլխիկներով բոլոր երեք «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռները օդում ոչնչացվել են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Սակայն դրանցից մեկի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա: Իսկ Կուրսկի օդային տարածքին մոտենալիս ոչնչացվել են պայթուցիկներով լի երկու Տու-143 «Ռեյս» անօդաչու թռչող սարքեր։

Դաշնության ՊՆ մամուլի խոսնակը նշել է, որ հարձակումները դիտավորյալ ծրագրված են եղել խաղաղ բնակչության ուղղությամբ: