«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը չի մեկնաբանում իր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին լուրերը: NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ո΄չ հերքում, ո΄չ էլ հաստատում է մանդատը վայր դնելու մասին խոսակցությունները:

«Չեմ մեկնաբանում այս  մասին խոսակցությունները, ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում»,- ասաց նա:

Ավելի վաղ Irakanum.am-ը հայտնել էր, որ Արթուր Ղազինյանը պատգամավորական մանդատը վայր է դնելու։ Կայքի տեղեկություններով «Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում ունի նաև պատգամավոր Էլինար Վարդանյանը: