ԱՄՆ-ում թութակը վոլյերից բաց է թողել կենգուրուին։ Կենգուրուի տերերը կենդանուն տեսել են ԱՄՆ Լուիզիանա նահանգում թափառելիս, գրում է UPI-ը։

Բաքսթեր անունով կենգուրուին տեսախցիկը ֆիքսել է Զաքարի քաղաքում «զբոսանքի» ժամանակ, եւ տեղի ոստիկանությունը հայտնել է, որ կենդանին ապահով բռնվել է եւ հինգշաբթի առավոտյան վերադարձել իր տուն:

Ոստիկանությանը կենգուրուի տերն ասել է, որ Բաքսթերն ապրում է նույն տանը մեկ տասնյակից ավելի թութակների հետ։

Լուիզիանայի օրենսդրության համաձայն՝ կենգուրուները համարվում են էկզոտիկ կենդանիներ եւ նրանց արգելվում է պահել որպես ընտանի կենդանիներ։ Անհասկանալի է, թե արդյոք Բաքսթերի տերն ունեցել է թույլտվություն։