Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 12:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում՝ «Լիա Կերամիքս» խանութ-սրահի դիմաց, բախվել են Toyota Land Cruiser Prado և ВАЗ 2107 մակնիշի  ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Դավիթ Հովհաննիսյանն ու Թաթուլ Միրզոյանը, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն  է ստացել, ապա տեղափոխվել «Միքայելյան» բժշկական կենտրոն:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: