Չեխական կործանիչները սեպտեմբերից կպաշտպանեն Սլովակիայի օդային տարածքը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալային:

Սլովակիան ՆԱՏՕ անդամ իր դաշնակիցներին խնդրել է պաշտպանել իր երկիրնքը, քանի որ ռուսական արտադրության ՄԻԳ-29 կործանիչները կարող են ուղարկվել Ուկրաինա՝ ռուսական ներխուժումից Կիեւը պաշտպանելու նպատակով:

Չեխիայի վարչապետն իր սլովակ գործընկերոջ հետ հեռուստազրույցի ընթացքում ասել է, որ որեւէ խնդիր չի տեսնում դրանում եւ կարծում է, որ կառավարությունը կհաստատի Սլովակիայի երկինքը պաշտպանելու դիմումը:

Հիշեցնենք, որ Սլովակիան Միացյալ Նահանգներից F-16 կործանիչներ է պատվիրել, որոնց առաքումը պիտի սկսվեր այս եւ ավարտվեր հաջորդ տարի, սակայն այն տեղի կունենա 2024 թվականին: