Երևանում պարեկները ծննդաբերող հղի կնոջն իրենց ավտոմեքենայով տեղափոխել են բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները  ծառայություն կատարելիս են եղել և իրենց է մոտեցել երիտասարդ մի տղա և խնդրել, որպեսզի պարեկները իրեն և իր կնոջը ուղեկցեն «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Պարեկները, իմանալով, որ կինը հղի է և անհրաժեշտ է առանց հապաղելու նրան տեղափոխել հիվանդանոց, իրենց ծառայողական մեքենայով կնոջն ու ամուսնուն տեղափոխում են «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները, տեսնելով կնոջը, նրան շտապ տեղափոխում են ծնարան, ամուսնուն ու պարեկներին հայտնելով՝ սպասեք բարի լուրի, կինը պետք է ծննդաբերի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծննդկանը Երևանի բնակիչ, 24-ամյա  կին է: