Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը կիրակի առավոտյան հանդիպումներ եւ հեռախոսազանգեր է անցկացրել՝ փորձելով գտնել էկոնոմիկայի նոր նախարարին՝ իր դաշնակից Մարտին Գուզմանի հրաժարականից հետո, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

39-ամյա Մարտին Գուսմանը հրաժարական է տվել շաբաթ ուշ երեկոյան իշխող կոալիցիայում լարվածության աճի ֆոնին, թե ինչպես վարվել տնտեսական ճգնաժամի հետ, որը սրվել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի եւ աճող գնաճի պատճառով:

Ֆերնանդեսը դեռեւս հրապարակայնորեն չի մեկնաբանել Գուսմանի հրաժարականը։