Սիրողական մակարդակի աստղագետը Անդրոմեդայի գալակտիկայի արտաքին եզրին անսովոր աղոտ գալակտիկա է հայտնաբերել։ Պրոֆեսիոնալ դիտարկումները ցույց են տվել, որ Պեգաս V գաճաճ գալակտիկան վաղ Տիեզերքի հետքեր է պարունակում, գրել է «Հայթեք»-ը։

Պեգաս V-ն առաջին անգամ բացահայտվել է այն ժամանակ, երբ սիրողական մակարդակի աստղագետ Ջուզեպե Դոնատելյոն հետաքքրքիր «բիծ» է տեսել Սերո Տոլոլո միջամերիկյան դիտարանի հեռադիտակի մութ էներգիայի խցիկի արխիվային տվյալներում։ Հետագա մասնագիտական դիտարկումները հաստատել են այդ տեղում ուլտրաթույլ գաճաճ գալակտիկայի գոյության փաստը։

Նոր գալակտիկայի ուսումնասիրման համար աստղաֆիզիկոսներն օգտագործել են ավելի խոշոր՝ 8,1 մետրանոց Gemini North հեռադիտակի տվյալները։ Նրանք Պեգաս V-ում թույլ աստղեր են հայտնաբերել։ Հետազոտողները հայտնաբերել են նաեւ, որ այդ գալակտիկայում, համանման գաճաճ գալակտիկաների համեմատ, չափազանց քիչ են ծանր էլեմենտները։ Դա նշանակում է, որ այն գոյացել է Տիեզերքի ձեւավորման ամենավաղ շրջանում՝ Մեծ պայթյունից հետո։