Ավստրալիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 34 զրահամեքենա եւ կարգելվի ռուսական ոսկու ներմուծումը։  Այս մասին Կիեւում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսում ասել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն, գրում է Reuters-ը։  

Նրա խոսքով՝  Ավստրալիան պատժամիջոցներ եւ ճանապարհորդական արգելքներ կկիրառի եւս 16 ռուս նախարարների եւ օլիգարխների նկատմամբ՝ հասցնելով ռուսաստանցիների ընդհանուր թիվը 843-ի: 

Ալբանեզեն հավելել է, որ Ավստրալիան Ուկրաինային կտրամադրի եւս 14 զրահափոխադրիչներ եւ 20 Bushmaster մեքենաներ։