ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմին մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի գաղտնիությունը խախտելու մեջ, գրում է Коммерсант-ը։

Հունիսի 30-ին France 2 հեռուստաալիքը ցուցադրել է «Նախագահը, Եվրոպան եւ պատերազմը» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պարունակում է Էմանուել Մակրոնի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի տեսարան, որը տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարի 20-ին։

«Պարզվում է, որ ամբողջ խոսակցությունը տեսագրվել է լրագրողական տեսախցիկով»,-ասել է Զախարովան։