Կանադական Վիկտորիավիլ քաղաքում տղամարդը օդամղիչ զենքով վիրավորել է հինգ մարդու, տեղեկացրել է Journal de Montréal պարբերականը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Ականատեսների խոսքով՝ կասկածյալի ձեռքին առարկա կար, որն ատրճանակ էր հիշեցնում, նա նաեւ սպառնում էր ճանապարհին հանդիպած մարդկանց։

«Առաջին տվյալների համաձայն՝ 36 տարեկան տղամարդը աջուձախ կրակում էր անագե փամփուշտներով... Մոտ հինգ մարդ տուժել է նրա գործողություններից, ոմանք կարող էին թեթեւ վնասվածքներ ստանալ»,- տեղեկացրել է Քվեբեկի ոստիկանության ներկայացոցիչ Քրիստինա Լոպեսը։

Նշվել է, որ իրավապահները կալանավորել են կասկածյալին, որն այնուհետեւ կանգնել է դատարանի առջեւ։ Նրան զինված հարձակում գործելու նպատակով հրազենի նմանվող զենք օգտագործելու մեղադրանք է ներկայացվել։