Երեք մարդ զոհվել, եւս երեքը ծայրահեղ վիճակում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, տեղեկացրել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Field's առեւտրի կենտրոնում հրաձգությունը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, այցելուները խուճապահար դիմել են փախուստի։ Մեկ մարդ կալանավորվել է։

Մինչ այդ մայրաքաղաքի ոստիկանության ղեկավար Սերեն Թոմասենը հայտարարել էր երեք զոհի մասին առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Նրա խոսքով՝ կասկածյալը 22 ամյա մի դանիացի է, նրա արարքի դրդապատճառներն անհայտ են։ Ոստիկանությունում, սակայն, չեն բացառում, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է։