Բաքվի սուպերմարկետում զանգվածային թունավորում է տեղի ունեցել։

Ինչպես տեղեկացրել է haqqin.az-ը, թունավորման ախտանշաններով հոսպիտալացվել է 14 մարդ։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ թունավորվողները հիմնականում մարկետի աշխատողներն են։ Սուպերմարկետի տանիքին գազի օգտագործմամբ աշխատանքներ են կատարվել, ինչն, էլ ենթադրաբար, թունավորման պատճառ է հանդիսացել։